Ժանտախտի նոր դեպքեր են գրանցվում. Կարանտինը շարունակվում է

12:42 03/09/2010 » Հասարակություն

Ժանտախտի նոր դեպքեր են գրանցվում. Կարանտինը շարունակվում է

Լոռու մարզի Լորուտ և Մարց համայնքներում շարունակում են գրանցվել աֆրիկյան ժանտախտի դեպքերը:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ Լորուտում ոչնչացված գլխաքանակի թիվը հասնում է 148-ի, իսկ Մարցում` 71-ի:
Չնայած բաժնի պետը նկատեց, որ Մարցի համար սա վերջնական տվյալ չէ, այժմ տեսչությունից մասնագետների խումբ է մեկնել համայնք:

Նշենք, որ երկու օր առաջ տեսչության պետ Գրիշա Բաղյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Լորուտում ոչնչացվել է 125 գլուխ կենդանի, իսկ Մարցում` 53:

Հ. Մկրտչյանն անդրադառնալով հիվանդության վիճակին այլ համայնքներում ու մարզերում, նկատեց, որ Տավուշում հիվանդությունը առկա է մասնավորապես Բերդ համայնքում: Այնտեղ երեկվա դրությամբ, ոչնչացված կենդանիների թիվը հասել է 4-ի: Բաժնի պետը նկատում է, որ այժմ եղանակային պայմանները, քամին նպաստում են հիվանդության տարածմանը:
«Մենք հնարավորինն անում ենք, բայց, հաճախ, բնության դեմ դժվար է լինում ինչ-որ բան անել»,-նկատեց Հ. Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այս հիվանդության դեմ պատվաստանյութ կամ բուժման միջոց չկա: Իսկ կարանտինը Լոռու մարզում դեռևս շարունակվում է:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց