18:06 03/09/2010 » Հասարակություն

«ԿԱՅԼ»- նոր միջավայր քաղաքի կենտրոնում

Այսօր Երևանի կենտրոնում`Հյուսիսային Պողոտայում, բացվեց բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձած «ԿԱՅԼ» սրճարան ակումբը:
Այստեղ ոչ միայն առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 11-ը այստեղ կարելի է նախաճաշել կոնտինենտալ ոճով, այլև բացի հիմնական ճաշացանկից առաջարկվում է հաստատուն ճաշացանկ հատուկ գնացուցակով` լիարժեք ճաշ:
«ԿԱՅԼ»-ը առաջարկում են եվրոպական և միջերկրածովային խոհանոց, այդ թվում պատրաստում են նարնջով ծովախեցգետնի աղցան, սպանախով սաղմոնի ֆիլե, ֆուա գրա և բազմազան այլ ուտեստներ:
Ակումբում ներկայացված է գինիների լայն տեսականի, իսկ երկրորդ հարկում` սիգարներ, գրքեր և այլն:
Ընդհանուր առմամբ Երևանում հայտնվեց յուրահատուկ միջավայրով, որակյալ խոհանոցով, երեկոյան ժամերին կենդանի ջազ և դասական երաժշտությամբ մի նոր ոճի սրճարան-ակումբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց