Մոսկվայում այսօր կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը

10:56 03/09/2010 » Հասարակություն

Մոսկվայում այսօր կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը

Մոսկվայում այսօր կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը: Նախատեսված են զոհերի հիշտակին ու ահաբեկչության դեմ պայքարի հարցում համերաշխությանը նվիրված միջոցառումներ:

Հիշատակի օրն անցկացվում է 2004-ի սեպտեմբերի սկզբին Բեսլանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, երբ քաղաքային դպրոցը գրավել էին գրոհայինները: Ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 300 մարդ, այդ թվում 186 երեխա:

Մոսկվայում վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել այս տարվա մարտի 29-ին, երբ մետրոյի երկու կայարաններում պայթյուններ որոտացին: Այս ահաբեկչությանը զոհ գնաց 40 մարդ:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց