09:46 03/09/2010 » Հասարակություն

«Այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար». ՀԱԿ-ը ներկայացրել է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների իր ծրագիրը

Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայացնելով ընդհանուր տնտեսական վերափոխումների «100 քայլ» ծրագիրը, նաև խոստացել էր ներկայացնել իր մոտեցումները` բնագավառ առ բնագավառ: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությւոնից, հանրությանը ներկայացված փաստաթուղթը ներառում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի նպատակը, ըստ ՀԱԿ-ի, քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է, օրենսդրությամբ դրա երաշխավորումը։

«1998-2008թթ, չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները», -նշվում է ՀԱԿ ներկայացրած փաստաթղթում:

ՀԱԿ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա.
- քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա,
- կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից,
- լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են,
- «այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաև «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց