17:24 03/09/2010 » Տարածաշրջան

Ադրբեջանում աղետի հետևանքով տուժված բնակչությանը հատկացվող փոխհատուցման 50%-ը մսխվել է

Պետական միջոցների հափշտակության մեղադրանքով Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Այս պահին դատախազության աշխատակիցները հարցաքննում են Սաբիրաբադի մի շարք գյուղերի փոստային ծառայությունների ղեկավարների, որոնք մեղադրվում են բնակչությանը հատկացված գումարների հափշտակման մեջ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Առկա տեղեկությունների համաձայն՝ մեքենայությունները բացահայտվել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության՝ Սաբիրաբադ կատարած այցի ընթացքում: Պարզվել է, որ պետության կողմից հատկացված, առանց այդ էլ չնչին գումարների 50%-ը յուրացվել է:

Պետության կողմից հատկացվող գումարներն աղետի գոտում համապատասխան հասցեատերերին բաշխվում է հատուկ հանձնաժողողի կողմից, որի կազմում մի շարք պաշտոնյաներ կան, հենց նրանք էլ առաջին հերթին մեղադրվում են գումարների մսխման մեջ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց