Ուկրաինայում պատգամավոր է սպանվել

17:09 03/09/2010 » Հասարակություն

Ուկրաինայում պատգամավոր է սպանվել

Ուկրաինայի Լվով նահանգի Պուստոմիտով շրջանում հայտնաբերվել է տեղական շրջանային խորհրդի պատգամավոր Յարոսլավ Ֆեդինի դիակը: Այս մասին հաղորդում է «Լենտա» էլեկտրոնային պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ պատգամավորը սպանվել է իր տան բակում:

Մինչ պատգամավոր դառնալը նա աշխատել է տեղական շրջանային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ: Նաև վերջինս շրջանային խորհրդում վերընտրվելու ցանկություն է ունեցել:

Աղբյուրի փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերի 31-ին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց