«Аэрофлот»-ի օդաչուները սպառնում են

12:16 07/09/2010 » Հասարակություն

«Аэрофлот»-ի օդաչուները սպառնում են

Սև ամպեր են կուտակվում հանրահայտ «Аэрофлот» ավիաընկերության գլխին` օդաչուները հայտարարել են, որ հնարավոր է ամանորյա թեժ ժամանակահատվածում դուրս չգան աշխատանքի: Ինչպես հաղորդում է РБК daily պարբերականը, նման գործադուլի պատճառն այն է, որ ավիաընկերությունը տարիներ շարունակ արձակուրդ չի տրամադրել օդաչուներին, իսկ նրանցից շատերն էլ պարզապես գերակատարել են օրենքով սահմանված թռիչքային ժամերի քանակը:

Ըստ այդմ, օդաչուները տարեկան թռիչքի լիմիտ է համարվուիմ 800 ժամը` 80 ժամ 28 օրվա ընթացքում: Իսկ օդաչուների ավիաընկերության նախագահին ուղղված նամակում նշված է, որ նրանցից շատերին ավիաընկերությունը պարտք է 40-ից անգամ 100 արձակուրդային օր:

Ի դեպ, նրանք նշում են, որ նման ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելն ավելացնում է արտակարգ պատահարների , ինչպես նաև վթարային ռիսկերը, և զգուշացնում, որ մասնավորապես A320-ի անձնակազմը կարող է դադարել թռիչքները դեկտեմբերի կեսերին:

 

 

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց