12:06 07/09/2010 » Հասարակություն

Հայտնաբերվել է դիակ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.08-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների 24/23 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, ժամը 15.11-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1928 թ. ծնված Թ. Ժամհարյանի դին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց