ՀՀ Վարչապետի օգնական. «Տեղի է ունեցել զուտ պատահականություն,  որեւէ լրագրողի կամ օպերատորի տեղաշարժ չի սահմանափակվել»

18:33 07/09/2010 » Հասարակություն

ՀՀ Վարչապետի օգնական. «Տեղի է ունեցել զուտ պատահականություն, որեւէ լրագրողի կամ օպերատորի տեղաշարժ չի սահմանափակվել»

«Հեռուստաընկերության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք գործ ունենք սովորական շահարկման հետ, երբ իրականությունը գլխիվայր շուռ է տրվում: Արթիկում մշակույթի տան բացմանը ներկա են եղել տասնյակ լրագրողներ, ովքեր կարող են ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-  մեր թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Վարչապետի օգնական Արամ Անանյանը` անդրադառնալով Գալա հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին խոչընդոտել են ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը՝ պատճառելով բարոյական ու նյութական վնաս:

Վերջինիս խոսքով, «տեղի է ունեցել զուտ պատահականություն, եւ որեւէ լրագրողի կամ օպերատորի տեղաշարժ չի սահմանափակվել»:

«Միջադեպից հետո ես ներողություն եմ խնդրել հեռուստատեսության նկարահանող խմբից` տեղի ունեցած պատահականության կապակցությամբ: Տեղի ունեցածում որեւէ դիտավորություն չի եղել»,- նշել է Անանյանն ու հավելել.

«Իհա՛րկե, հասկանում ենք, որ նյութական վնասը փոխհատուցել հնարավոր է, բայց պատկերացնում ենք, որ «բարոյական» այն հսկայական վնասը, որ կրել է ԳԱԼԱ-ն, հազիվ թե որեւէ կերպ փոխհատուցվի»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց