Գագիկ Ծառուկյանը ձիուց չի ընկել. Մամուլի քարտուղարը հերքում է

11:16 07/09/2010 » Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը ձիուց չի ընկել. Մամուլի քարտուղարը հերքում է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց տարածված լուրը, թե Գագիկ Ծառուկյանը ձիուց ընկել է և կոտրվածքներ ստացել:

«Պարոն Ծառուկյանը ձիուց չի ընկել, նա ուղղակի մկանային թեթև ձգվածք է ստացել, հիմա այդ ամենն արդեն անցել է և պարոն Ծառուկյանը նորմալ աշխատանքային գրաֆիկի մեջ է, այսօր պատրաստվում է հանդիպումներ ունենալ, որոնց մասին կտեսնեք հեռուստատեսությամբ», -հավելեց ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղարը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց