16:50 07/09/2010 » Տարածաշրջան

Ճգնաժամային խմբի զեկույցը ուղերձ է Ալիեւին. Ադրբեջանում իրավիճակն աղետալի է

Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցի` Ադրբեջանին վերաբերող հատվածի կապակցությամբ «Ազադլըգը» նշում է, որ այն միանշանակ կարելի է գնահատել որպես Արեւմուտքի գնահատական` տրված ընտրությունների շեմին կանգնած իշխանությանը, որը բացահայտվում է աշխարհի առջեւ: «Ազադլըգ»-ի հետ զրույցում Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ընդգծել է, որ Ճգնաժամային խմբի զեկույցում բերված տեսակետներն ամբողջությամբ օբյեկտիվորեն արտացոլում են Ադրբեջանի իրական պատկերը:

«Ադրբեջանի հասարակության մեծամասնության համար այդ տեղեկությունները նորություն չեն: Նման ազդեցիկ կառույցի` Ադրբեջանի իշխանության վերաբերյալ տեղեկություններն ամբողջ աշխարհի ուշադրությանը ներկայացնելը նոր եւ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Պարզ է դառնում, որ միջազգային հանրությունն այլեւս չի ցանկանում ծածկել, թաքցնել Ադրբեջանի իշխանության կոռումպացված եւ քրեականացված գործունեությունը: Թեեւ այդ տեղեկությունները հայտնի էին մինչ այժմ էլ, արեւմտյան կազմակերպությունները չտեսնելու էին տալիս դրանք եւ այդ մասին բացահայտ կերպով չէին խոսում:

Նույնիսկ քննադատելու դեպքում էլ աշխատում էին արտահայտությունները բարձրաձայնել քողարկված կերպով: Բայց այժմ արեւմտյան շրջանակներում էլ են հասկացել, որ Ադրբեջանում այնպիսի վարչակարգ է ձեւավորվել, որ ամեն ինչ կոծկելով խնդիրները չեն կարող լուծվել: Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը լավ փաստաթուղթ-ձեռնարկ է` Ադրբեջանով չզբաղվող արտասահմանյան կառույցների, քաղաքական գործիչների, դիվանագետների, խորհրդարանականների համար` իրական պատկերացում կազմելու այդ երկրի մասին:

Համաշխարհային հանրությունը վերջապես կիմանա, թե որքան կոռումպացված վարչակարգ է տիրում Ադրբեջանում: Բոլոր դեպքերում, բազմակողմանի եւ սկզբունքային այդ զեկույցը միեւնույն ժամանակ հիշեցում է Ադրբեջանի իշխանությանը, որ իրավիճակն այնքան աղետալի է, որ արբեջանցիների նման, համաշխարհային հանրությունն էլ է որոշել խոսել»,- եզրափակել է Ժողճակատի առաջնորդը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց