Եկեղեցի չի, ուրեմն և պատարագ էլ չի

14:53 07/09/2010 » Հասարակություն

Եկեղեցի չի, ուրեմն և պատարագ էլ չի

«Եկեղեցին բացվում է օծված խաչի գմբեթին տեղադրված լինելու պարագայում, իսկ եթե խաչը չկա, ապա այն եկեղեցի կոչվել չի կարող»,- այսօրվա ասուլիսում, անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Աղթամարում սպասվելիք սուրբ պատարագին ասաց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Շարունակելով մեջբերել առաքելական եկեղեցու կանոնները, պատգամավորը նշեց, որ եթե խոսքը տվյալ պարագայում թանգարանի մասին է, որի ներսում արարողություն է կատարվելու, ապա այդ արարողությունն էլ չի կարող, փաստորեն, պատարագ որակվել:
Իր անձնական կարծիքն էլ այն է, որ «մենք չպետք է թուրքերի կազմակերպվելիք շոուի ջրաղացին ջուր լցնենք, քանի որ հայտնի է, թե ինչո՞ւ է Թուրքիան դա անում»:

«Մեր քայլով աշխարհին ցույց ենք տալիս, որ կան ճշմարտություններ, որոնք պետք է ընդունվեն, իսկ կիսատ քայլերով ու կիսաճշմարտություններով ապացուցել, թե լիարժեք ժողովրդավար պետություն ես ճիշտ չէ»,- նշեց Մ.Մինասյանն ու հավելեց, թե բացառում է պետական կառույցների մասնակցությունն այդ արարողությանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց