14:31 07/09/2010 » Հասարակություն

Ադրբեջանին Ռուսաստանի հետ կապող երկաթուղին պարալիզացվել է

Դաղստանում բեռնատար գնացքի պայթունի հետեւանքով պարալիզացվել է Ադրբեջանից դեպի Ռուսաստան ընթացող մարդատար ու բեռնատար գնացքների շարժը:
«Ինտերֆաքս» գործակալության տվյալների համաձայն, Կիզլյար քաղաքի մերձակայում բեռնատարի վագոններից մեկի պայթյունի հետեւանքով բեռնատարի չորս վագոն վթարի է ենթարկվել, շարքից դուրս բերելով երկութուղային հանգույցը:
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Պայթյունի հետեւանքով ճանապարհին են մնացել Բաքու-Տյումեն եւ Բաքում-Մոսկվա մարդատար գնացքները:
Գործակալության հետ զրույցում Դաղստանի տրանսպորտի տեսչության ներկայացուցչը ասել է, թե պայթյունը տեղի է ունեցել Աստրախանից դեպի Ադրբեջան ցորեն տեղափոխող բեռնատարում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց