16:31 07/09/2010 » Հասարակություն

Հ1. Նոր եթերաշրջանում` միայն «լուրջ հաղորդումներ»

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նոր եթերաշրջանում (սկսած սեպտեմբերի 21-ից), հիմնական նախապատվությունը տալու է ոչ թե սերիալներին ու շոու ծրագրերին, այլ «լուրջ հաղորդումներին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա ասաց, որ լինելու են նոր լրատվական-վերլուծական, քաղաքական ծրագրերը, «Հայլուր» լրատվականը թարմացնելու է իր տաղավարը, ընդլայնելու է թղթակցական կետերը: Հեռուստամեկնաբան Գևորգ Ալթունյանը նշանակվել է «Հայլուրի» փոխտնօրեն:

Հանրային հեռուստատեսությունը շարունակելու է գեղարվեսատական ֆիլմերի արտադրությունը: Նոր եթերաշրջանում լինելու է նաև դոկումենտալ ֆիլմերի շարք` նվիրված հայոց պատմությանը, անհատներին: Մշակույթի նախարարության հետ համատեղ տարվա ընթացքում նախատեսված են նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպում ու ցուցադրում:
Ա. Հարությունյանը նաև ասաց, որ Հանրայինը շարունակելու է մարզական ծրագրերի ցուցադրությունը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն էլ ներկայացրեց, թե նոր եթերաշրջանում ռադիոյում ինչ նորություններ, փոփոխություններ են նախատեսված: Ըստ նրա, հիմնականում պահպանվելու է օրենքով սահմանված բոլոր ռադիոհաղորդումները` մանկական, երաժշտական, մշակութային, վերլուծական, լրատվական, ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումները հեռարձակվելու են ավելի հարմար ժամերի ու հասանելի ռադիոալիքներով: Լինելու են նաև այլ նորություններ ու ծրագրեր:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց