Կադրային փոփոխություններ Հանրայինում

15:39 07/09/2010 » Հասարակություն

Կադրային փոփոխություններ Հանրայինում

Այսօր Հանրային հեռուստառադիոխորհրդը նիստ է հրավիրել ու մի քանի որոշումներ կայացրել: Որոշումների մասին լրագրողներին տեղեկություններ հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ըստ նրա, խորհուրդը նախ որոշել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել:

Արմեն Ամիրյանը, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է ու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար, հրաման է ստորագրել, որի համաձայն Գագիկ Բունիաթյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր: Նշենք, որ նա մեկ անգամ արդեն եղել է այդ պաշտոնում:

Հրաչ Քեշիշյանը, ով մինչ այս Հ1-ի գլխավոր պրոդյուսերն էր, այսօրվանից կլինի հեռուստառադիոխորհրդի գլխավոր խորհրդական ու դրան կից ստեղծված գեղարվեստական հանձնաժողովի նախագահ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց