2011 թվականը` Ալեքսանդր Մանթաշյանցի տարի

15:20 07/09/2010 » Հասարակություն

2011 թվականը` Ալեքսանդր Մանթաշյանցի տարի

Հաջորդ տարի լրանում է աշխարհահռչակ բանկիր, արդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի մահվան 100 ամյակը, իսկ 2012 թվականին` ծննդյան 170-ամյակը:
Այս կապակցությամբ, 2011 թվականը հայտարարվել է Մանթաշյանցի տարի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ և Հայաստանի բանկերի միության համաձայնությամբ շուտով կստեղծվի հոբելյանական տարեթվի հետ կապված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով` երկու միությունների նախագահների համանախագահությամբ:

«Այս կլոր տարեթվերը լավ առիթ են հավուր պատշաճի անդրադառնալու մեծ հայի կյանքին և գործին, ինչպես նրա հիշատակը հավերժացնելու, այնպես էլ նրա ընդօրինակման արժանի գործերը մեր հայ գործարարներին և երիտասարդ սերնդին առավել մանրամասն ներկայացնելու համար»,- հավելեց նա:

Արսեն Ղազարյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել Առաքել Սարուխանի կողմից հեղինակած` Մանթաշյանցի մահվան 20-ամյակին նվիրված գրքի վերահրատարակությունը: Ա.Ղազարյանը նաև հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսվում է կանգնացնել Մանթաշյանցի կիսանդրին:

Կկազմակերպվի նաև հայկական բիզնեսի վերաբերյալ միջազգային գիտաժողով` սփյուռքահայ և հայաստանցի գործարարների մասնակցությամբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց