17:34 07/09/2010 » Հասարակություն

Ազգային կոնֆերանս` նվիրված սոցիալական գործընկերությանը

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ազգային կոնֆերանս` նվիրված սոցիալական գործընկերությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նա նշեց, որ երեք կողմերը` պետությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միությունը, Արհմիությունների կոնֆեդերացիան հանդես կգան որպես հավասար կողմեր` սոցիալական գործընկերության շրջանակում և կներկայացնեն լուծման կարիք ունեցող խնդիրները, սոցիալական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը, կքննարկվի նաև եվրոպական մի շարք երկրների փորձը:

Ազգային կոնֆերանսին կմասնակցեն գերմանական, հոլանդական, ֆրանսիական գործատուների միություններ, ինչպես նաև արհմիություններ, որոնք կփորձեն իրենց փորձը ներկայացնել այստեղ: Գագիկ Մակարյանը նշեց, որ ազգային կոնֆերանսում ներկայացվելիք թե միջազգային, թե հայկական փորձի զեկույցները կհրապարակվեն ժողովածուի տեսքով:
Նրա խոսքով, այսօր պետությունը շատ է կարևորում մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը` ավելի հստակ իմանալու այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում:

«Նախկինում պետությունը փորձում էր ինքնուրույն գործարար միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացներ, սակայն դրանից հետո ստիպված էր լինում որոշ դրույթներ փոփոխել, որի ընթացքում գրանցվում էր ժամանակի կորուստ», -ասաց նա և հավելեց, որ այսօր փոխհամաձայնության արդյունքում պետք է ծավալել գործընկերությունը, որը այլ երկրներում շատ դրական արդյունքների է հանգեցրել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց