Նոր հրատարակություն` Կաթողիկոսի օրհնությամբ

17:10 07/09/2010 » Հասարակություն

Նոր հրատարակություն` Կաթողիկոսի օրհնությամբ

Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ» մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկի «Պատմա-բանասիրական պրպտումները»` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ, բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական և մատենագիտական պրպտումներ, պատմություն և բանահյուսություն, վիմագիր վկայություններ:
Պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի անդադրուն հետազոտող էր: Նրա պրոֆեսորի ծննդյան 120-ամյակի տոնախմբման օրերին Ս. Էջմիածինը նրա հիշատակը հարգում է հայերեն հրատարակված աշխատությունների այս Ընտրանու տպագրությամբ:
Նշենք, որ գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց