Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն դեռ չեն միավորվի. Արմեն Ամիրյանն ընտրեց ռադիոն

16:00 07/09/2010 » Հասարակություն

Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն դեռ չեն միավորվի. Արմեն Ամիրյանն ընտրեց ռադիոն

Հանրային հեռուստառադիոխորհրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, որի մասին մանրամասն, ըստ կարգի, կհրապարակվի «Հայաստանի Հանրապետություն» թերթի վաղվա համարում: Այդ մրցույթին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն ու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը չի մասնակցելու: «Ես ունեի ընտրության հնարավորություն` հեռուստատեսություն ու ռադիո, ևս նախընտրեցի ռադիոն, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է»,- ասուլիսում ասաց Ա. Ամիրյանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը ու Հանրային ռադիոն միավորելու ծրագիր է եղել, ու հենց այդ պարագայում են Արմեն Ամիրյանին առաջարկել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատարի աշխատանքը: «Պարզվեց, որ մոտ ժամանակներս այդ միավորումը չի լինի, ու Արմեն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում»,- նշեց Ա. Հարությունյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց