20:05 07/09/2010 » Հասարակություն

Մալթայի հայկական սփյուռքը միանում է Թուրքիայի կողմից կազմակերպվող շոույի բոյկոտին

Մալթայի հայկական սփյուռքը մեծ ուշադրությամբ հետևել ու հավանության է արժանացրել Վանի սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքը և գտնում է, որ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը բացատրություններ չպահանջող բնական գործընթաց է, իսկ խաչի տեղադրման հետ կապված տեխնիկական անհարթությունների վերաբերյալ հայտարարությունները անհիմն են ու ոչ մի քննադատության չեն դիմանա:
Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթին Մալթայի հայկական սփյուռքի մամուլի կենտրոնից, Մալթայի հայերն ամբողջությամբ համամիտ են Հայ Առաքելական եկեղեցու և հասարակական կամակերպությունների` սեպտեմբերի 19-ին արարողությանը չմասնակցելու դիրքորոշման հետ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց