19:58 08/09/2010 » Հասարակություն

Մալախովը գտնվեց. Նա հեռուստատեսություն չի վերադառնալու

Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդավար Գենադի Մալախովը նախորդ շաբաթ անհետ կորել էր ու ձախողել նկարահանումները: Ռուսական լրատվամիջոցները ավետում են, որ նա գտնվել է:

Նշենք, որ «Մալախով+» ծրագրի տնօրինությունն արդեն դիմել էր ոստիկանությանը, սակայն Մալախովի հետ կապվել է հաջողվել Life News-ի լրագրողին: Մալախովը ընդունել է, որ հոգնել է նկարահանումների ռիթմից, օգտվել պայմանագրում թույլ տված բացթողումից, մեկնել է Մոսկվա: Նա ասել է, որ 4 տարում մոտ 1000 ծրագիր է նկարահանել, իսկ մեկ տարի առաջ թիմը սկսել է այլ ռիթմով աշխատել` շաբաթական երեք օր, օրական 4 ծրագիր է նկարահանվել: «Դա շատ ծանր է ինձ համար: Այստեղ ոչ փողը կօգնի, ոչ էլ այլ բան»,-ասել է նա:

Ժողովրդական բժիշկ-հաղորդավարը լրագրողին բողոքել է, որ ամառային արձակուրդ չի ունեցել, ուղղակի պայմանագիրն է ավարտվել: «Իմ պայմանագրում ասված է, որ ես աշխատում եմ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի «Մալախով+» հաղորդումը: Ծրագիրը սկսել է կոչվել «Մալախով +Գեներալներ, «Մալախով+Մորոզովա»... Ես ղեկավարությանը ասել եմ, որ պետք է նոր պայմանգիր կնքել, բայց նման բան չի արվել»,-ասել է հաղորդավարը:

Գեննադի Պետրովիչը սեպտեմբերի 3-ից լքել է Օստանկինոն ու վերադարձել հայրենի Ռոստով: Ոչ ոք չի կարողացել նրա հետ կապնվել ոչ բջջային, ոչ էլ տան հեռախոսով: Հարազատներն էլ միաձայն ասել են, թե չգիտեն, նա ուր է, ոստիկանների առջև էլ դուռը չեն բացել:

Հիշեցնենք, որ հեռուստաալիքն իր աշխատողին արդեն սպառնացել է 1.5-2 մլն ռուբլի տուգանքով` նկարահանումների ձախողման համար: Մալախովն ասել է, որ ղեկավարության հետ վիճել չի պատրաստվում, բայց մի քանի անգամ անձամբ զգուշացրել է, որ ռիթմին չի դիմանում: Հեռուստատեսություն Մալախովը չի պատրաստվում վերադառնալ: Նա խոստովանում է, որ այժմ իրեն դուր է գալիս գրքեր գրել:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց