ՏԿՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է

16:04 09/09/2010 » Հասարակություն

ՏԿՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է

Վերջերս սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր նախարարների հայտարարագրերի հետ կապված տարբեր հարցեր։ Այնուհետև նաև թերթերից մեկում հրապարակվեց տեղեկություն, որ Նալբանդյան 104 հասցեում գտնվող մանկապատեզի շենքը պատկանել է փոխվարչապետ Ա. Գևորգյանին։

Մեր հարցմանը ՏԿՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է.

«Նշված հասցեում գտնվող շենքը երբեք չի պատկանել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, եւ փոխվարչապետը որեւէ առնչություն չունի ու չի ունեցել ոչ այդ շենքի, ոչ էլ այդ շենքի հետ կապված «գործարքների» հետ, ինչպես նշված է հրապարակման մեջ:

Ի դեպ, հրապարակման մեջ տեղ են գտնել անունների անճշտություններ, եւ եթե այն պատրաստողները չեն ջանացել նույնիսկ անունները ճշտել, ապա ավելորդ է խոսել «հավաստի աղբյուրներից ստացված փաստերի ճշգրտության մասին»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց