Google-ն արագացրել է որոնողական ցանցը

12:25 09/09/2010 » Հասարակություն

Google-ն արագացրել է որոնողական ցանցը

Google ինտերնետ-ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին, որը կոչված է արագացնել որոնողական ցանցը:

Ընկերությունը բաց է թողնում Ինտերնետում նոր որոնողական ցանց` Google Instant անունով, որը ունակ է պատասխաններ տալ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ինտերնետից օգտվողը չի վերջացրել իր հարցադրումը:

Նոր ցանցը կանխորոշում է հարցի թեման ու ցույց է տալիս համապատասխան կայքերի լինքերը: Այդ տեղեկատվությունը փոփոխվում է այնքան ժամանակ, մինչև օգտվողը կվերջացնի իր հարցադրումը:

Google-ի գնահատականով, Google Instant-ի բացթողումը թույլ կտա մշակել ցանկացած հարցադրում 2-5 վայրկյան ավելի արագ ժամանակում: Google-ի նոր որոնողական ցանցը սկզբում կգործի ԱՄՆ-ում, իսկ հետո այլ երկրներում:
Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց