Փաստորեն` գերակա հանրային շահ

15:33 09/09/2010 » Հասարակություն

Փաստորեն` գերակա հանրային շահ

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։ Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ նախօրեին լուրեր էին պտտվում, թե Ավագ Պետրոսյան փողոցում արդեն սկսել են շենքերի քանդման աշխատանքները:

««Կենտրոն» վարչական շրջանի համաձայնեցված գոտիավորման նախագծով և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգով տվյալ թաղամասի համար նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենքերի և շինությունների իրացում` տեղում նոր բազմահարկ շենքի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմամբ։ Որոշումը հնարավորություն կտա բակային տարածքի վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել շրջակայքը, կառուցել խաղահրապարակներ, իրականացնել կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից «Ավագշին» ՍՊԸ հետ կնքել նշված տարածքում գտնվող սեփականատերերին և պետությանը պատկանող հողամասերի և դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր։
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց