Կառավարությունը փրկարար ծառայությանը հատկացնել է 20.240,0 հազար դրամ

15:48 09/09/2010 » Հասարակություն

Կառավարությունը փրկարար ծառայությանը հատկացնել է 20.240,0 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար անձնակազմը և սարքավորումները Հայաստան տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու Բոինգ-707, Ռուսաստանի Դաշնության ԻԼ-76 և Ղազախստանի Հանրապետության ԻԼ-76 ինքնաթիռների «Զվարթնոց» օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն հատկացնել 20.240,0 հազար դրամ:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց