Հրդեհներ «Երևանշին» այգեգործական ընկերության տարածքում, «Վահագնի» թաղամասում և այլուր

11:55 09/09/2010 » Հասարակություն

Հրդեհներ «Երևանշին» այգեգործական ընկերության տարածքում, «Վահագնի» թաղամասում և այլուր

Սեպտեմբերի 8-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել մայրաքաղաքի և հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես, Երևանի` Էրեբունու 4-րդ զանգվածում գտնվող «Երևանշին» այգեգործական ընկերության տարածքում այրվել է 3500 քմ. խոտ (և փայտյա տնակ), Վ. Թոթովենցի 3 հասցեին հարակից տարածքում` 5000 քմ. խոտ և 6 ծառ, Լվովյան 11 հասցեին հարակից տարածքում` հա խոտ, թփուտ և ծառեր (հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը):

Հրդեհներ են բռնկվել նաև` Կոտայքի մարզի` Հրազդան քաղաքի «Վահագնի» թաղամաս 315 հասցեին հարակից տարածքում. այրվել է 2,5 հա խոտ, Պտղնի գյուղի այգեգործական ընկերության տարածքում` 2000 քմ. խոտ, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի վերջնամասում` 1 հա խոտ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, Զառ գյուղի «Հաջի» կոչվող տարածքում` 200 հա խոտ, Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների փողոցին հարակից տարածքում` 1 հա խոտ, Գետամեջ գյուղում` 1 հա խոտ, Ակունք գյուղի գերեզմանատան տարածքում` 4000 քմ. խոտ, «Արզնու» կամրջի տակ գտնվող թիվ 107 հանրակացարանին հարակից տարածքում` 1 հա խոտ, թփուտ, աղբ եւ 4 էլ.սյուն, Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի միջև գտնվող «Քարափակույտ» կոչվող հանդամասում` 4 հա մացառուտ, Վերին Կարմիր աղբյուր գյուղի տարածքում` 15 հա խաղողի այգի, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղին հարակից տարածքում` 5 հա խոտ, Գեղարքունիքի մարզի Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից սարալանջին` 1500 քմ. խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են և մարվել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց