20:13 09/09/2010 » Աշխարհում

Հնդկաստանի մայրաքաղաքին սպառնում է ուժեղ ջրհեղեղ

Հնդկաստանի մայրաքաղաքին սպառնում է վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Չդադարող հորդառատ անձրևների պատճառով Յամունա գետում ջրի մակարդակը բարձրացել և հասել է ծայրահեղ աստիճանի և դեռ շարունակում է բարձրանալ: Հնդկաստանի մի շարք շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Իշխանությունը սկսել է տարհանել բնակիչներին: Նյու-Դելիի արվարձաններում շուրջ 65 բնակավայր ծածկված է ջրով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց