Անգելա Մերկելը մասնակցել է Մուհամեդի ծաղրանկարների հեղինակ Վեստերգաարդի պարգեւատրմանը

13:05 09/09/2010 » Հասարակություն

Անգելա Մերկելը մասնակցել է Մուհամեդի ծաղրանկարների հեղինակ Վեստերգաարդի պարգեւատրմանը

Դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաարդը, ով առավել հայտնի է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով, արժանացել է ԶԼՄ-ների գերմանական Պոտսդամի մրցանակին:
Այս մասին հաղորդում է Լենտա.ռուն:

Պարգեւատրման արարողությանը իր մասնակցությունն է բերել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն առանձնահատուկ ընդգծել է Վեստերգաարդի ներդրումը խոսքի եւ մամուլի ազատության համար պայքարում:

«Խոսքն այն մասին է, թե կարող է արդյոք նա, ապրելով արեւմտյան հասարակարգում, կիսելով նրա արժեքները, հրապարակի Մուհամեդի ծաղրանկարները: Այո', կարող է», - հայտարարել է կանցլերը, ընդգծելով, թե ազատության կարեւորագույն պայմաններից է այն պաշտպանելու ունակությունը:

«Եվրոպայում շատ են նմանատիպ նկարիչները: Եվրոպան այն տեղն է, որտեղ նկարիչը կարող է հրապարակել այդպիսի մի նկար: Այս հանգամանքը ոչ մի կերպ չի հակասում այն փաստին, որ Եվրոպան նաեւ այն վայրն է, որտեղ կրոնական ազատությունը կարեւորագույն արժեք է», - եզրափակել է Մերկելը:

Ինչպես տեեկացնում է DW-WORLD հեռուստաընկերությունը, Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդը հասցրել է խորը քննադատության ենթարկել Մերկելի մասնակցությունը Վեստերգաարդի պարգեւատրմանը:

Նշենք, Կուրտ Վեստերգաարդը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հրապարակել էր 2005 թ-ին, ինչը մահմեդական աշխարհում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Ծաղրանկարչի նկատմամբ արմատականների կողմից բազում սպառնալիքներ են տեղացել եւ առնվազն երեք մահափորձ իրականացվել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց