19:56 09/09/2010 » Հասարակություն

ՄՏՍ կոնեկտ 128» Անսահմանափակ ինտերնետ մատչելի գնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ, բաժանորդագրվելով նոր «ՄՏՍ կոնեկտ 128» հետվաճարային սակագնային պլանին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից: Սակագնային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 128 Կբիթ/վրկ: Այս մասին տեղեկացանք ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունից:

«ՄՏՍ կոնեկտ 128» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը կտրամադրվի բոլորովին անվճար:
Բացի անսահմանափակ ինտերնետից, սակագնային պլանի բաժանորդները ստանում են նաև անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:

SMS հաղորդագրությունների սակագներ.դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց`5 դրամ, այլ ուղղություններով` 20 դրամ:

«Այս հարմարավետ սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական առաջարկն է, որի նպատակը Հայաստանի բնակչությանը մատչելի և հուսալի ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրումն է երկրի ողջ տարածքում սփռում ունեցող 2.5G ցանցի և երկրի բնակելի տարածքների 92%-ում կամ 650 բնակավայրերում գերազանց որակ ապահովող 3.5G ցանցի միջոցով: Անլար լայնաշերտ ինտերնետի հնարավորությունների հետ համատեղելի մատչելի սարքերը և սակագները կխթանեն մեր երկրում բարձրակարգ ինտերնետի ներթափանցումը: Մեր առաքելությունը դուրս է գալիս բիզնեսի սահմաններից. մենք ցանկանում ենք, որ Հայաստանում բոլորն ունենան հուսալի և արագ ինտերնետի հնարավորություն` անգամ մեր երկրի ամենահեռավոր վայրերում» ,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց