Պոմպակայանի հոսանքազրկման պատճառով Նոր Նորքում ջուր չի լինի

16:39 09/09/2010 » Հասարակություն

Պոմպակայանի հոսանքազրկման պատճառով Նոր Նորքում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, սեպտեմբերի 10-ին Նոր Նորք վարչական շրջանի 4, 5, 8-րդ զանգվածների, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի ժամը 07.00-10.00 և ժամը 19.00-22.00:
Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը կվերականգնվի սեպտեմբերի 11-ին ժամը 07.00-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց