Թեհրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին

13:43 09/09/2010 » Հասարակություն

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ` Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը Ռամադանի վերջին օրվա` «Էյդ-է Ֆեթր» տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիին և Իրանի ողջ ժողովրդին:
Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն իր ուղերձում, միևնույն ժամանակ, քննադատել է ամերիկյան եկեղեցիներից մեկի արած այն հայտարարությունը, թե սեպտեմբերի 11-ին պետք է այրել մուսուլմանների սուրբ գիրքը`Ղուրանը, նկատելով, որ նմանօրինակ եկեղեցիները չեն կարող հանդես գալ Քրիստոսի և քրիստոնեության անունից:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց