Վանի կենտրոնը վերածվել էր իսկական մարտադաշտի

12:05 09/09/2010 » Հասարակություն

Վանի կենտրոնը վերածվել էր իսկական մարտադաշտի

Երեկ Թուրքիայի Վան քաղաքում Քրդական Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) անդամների և թուրք ոստիկանների միջև տեղի է ունեցել հերթական բախումը: Երկու օր առաջ Հաքքարիում ՔԲԿ կուսակցության 9 անդամների սպանության հետ կապված` շուրջ 200 քրդեր ցույց են կազմակերպել:
Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Երբ Թուրք ոստիկանները փորձել են ցրել ցույցը, ամստամբները սկսել են քարեր շպրտել նրանց վրա: Ոստիկանները փորձել են սաստել ցուցարարներին, ինչը և վերածվել է բախման: Բախման ընթացքում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ:

Ինչպես հաղորդում է «Միլլիյեթ»-ը, Վանի կենտրոնը մի պահ վերածվել էր իսկական մարտադաշտի:

Բախման արդյունքում վիրավորվել է 2 ոստիկան և 2 քաղաքացի արցունքաբեր գազի պատճառով կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց