15:26 09/09/2010 » Հասարակություն

Վլադիկավկազում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 15-ի, կան 80-ից ավելի վիրավորներ:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, պայթյունից հետո շուկայի մուտքի մոտ հայտանաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք, որը վնասազերծվել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Ահաբեկչության պատճառով ոստիկանության, փրկարարական ծառայության և բուժօգնության ծառայության աշխատակիցները աշխատում են ուժեղացված ռեժիմով: Պայթյունից րոպեներ անց ծանրաբեռնված են աշխատել բջջային բոլոր օպերատորները:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց