16:28 09/09/2010 » Հասարակություն

Շաբաթը` աշխատանքային, երկուշաբթին` ոչ աշխատանքային

ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունն այսօրվա նիստում սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել է սեպտեմբերի 11-ի շաբաթ օր։ Հիշեցնենք, որ կիրակի նշվում է Խաչվերացը: Դրան հաջորդսող երկուշաբթին մեռելոց է ու ոչ աշխատանքային:

Նշենք, որ Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց