Zaman.Սուրբ Խաչում կազմակերպվելիք կրոնական արարողության ծրագիրը փոփոխության չի ենթարկվել

13:46 09/09/2010 » Հասարակություն

Zaman.Սուրբ Խաչում կազմակերպվելիք կրոնական արարողության ծրագիրը փոփոխության չի ենթարկվել

Պոլսո հայոց պատրարքարանը սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը, հաղորդագրության մեջ նշված է, որ կրոնական արարողության կազմակերպչական ծրագրում ոչ մի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Տեղեկացվում է, որ պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նախագահությամբ գումարվել է հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ վճռվել է անփոփոխ թողնել նախապես կազմված կրոնական արարողության ծրագիրը:

Հիշեցնենք, որ օրերս Վանի նահանգապետը հայտնել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի սեպտեմբերի 19-ից հետո միայն: Սա առաջացրեց դժգոհության մեծ ալիք Հայաստանում և սփյուռքում: Ի դեպ` հայկական նվիրապետական երեք աթոռներն էլ` Էջմիածին, Երուսաղեմ, Անթիլիաս, հրաժարվել են նման պայմաններում մասնակցել Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց