Անանիա Շիրակացի-1400. «Լուսնի վրա միայն մեկ հայի` Շիրակացու անունով խառնարան»
Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակը 2011 թվականին մեծ շուքով նշելու համար բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակը նշելու հետ մեկտեղ, նպատակ ունեն կազմակերպվելքի միջոցառումների շրջանակնում աշխահին էլ ավելի ծանոթացնել մեր աստղագիտական ժառանգությունը:
Նրա խոսքով, Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին նվիրված միջացառումների շարքում ԳԱԱ-ում կազմակերպվելու է հանդիսավոր նիստ, «Աստղագիտական ժառանգությունը և ժամանակակից հասարակությունը» միջազագային գիտաժողով, Անանիա Շիրակացու մեծարման երեկոներ բուհերում և դպրոցներում: Բանախոսը նշեց, որ նախատեսվում է նաև ստեղծել «Աստղագիտական ժառանգության» պահպանման և հետագա հետազոտությունների համալրի ծրագիր:
«Մենք ցանկանում ենք, որ մեր աստղագիտական ժառանգությունը ներկայացնենք ոչ միայն մեր հասարակությանը, այլև աշխարհին`այն դարձնելով համաշխարհային ժառանգության մի մաս»,- հավելեց նա:
«Ա. Շիրակացին եղել է տոմարագետ, մաթեմաթիկոս, աշխարհագրագետ և աստղագետ: Նրա թողած ժառանգությունը յուրաքանչյուր ոլորտում ահռելի է և անգնահատելի: Մենք պետք է միշտ հիշենք, որ լուսնի վրա կա միայն մեկ հայի` Ա. Շիրակացու անունով խառնարան. Դա եղել է Վ. Համբարձումյանի նախաձեռնությունը».- հավելեց նա:
Հ. Հարությունյանի խոսքով, նախատեսվող միջոցառումները կազմակերպելու համար համագործակցելու են Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության ու ազգագրության ինստիտուտների, ԻԿՈՄՈՍ միջազգային կազամակերպության հետ: Բանախոսի խոսքով, այս կազմակերպվելք միջոցառումների ցանկը նախատեսում է ներկայացնել ՀՀ կառավարության հավանությանը:
«Ես հույս եմ հայտնում, որ այս միջացռումները պետական աջակցություն կստանան և հնարավոր կլինի դրանք իրականացնել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում