Կապան քաղաքում այրվել են խոտածածկ տարածք, թփեր, կոճղեր
Այսօր, ժամը 01.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.35-ին, մարվել` 01.55-ին: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, այրվել է խոտածածկ տարածք և թփեր` 450 քմ մակերեսով:
Նախօրեին, ժամը 09.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.05-ին: Այրվել են 4 հա խոտածածկ տարածք և կոճղեր: Սահմանվել է հերթապահություն:
Նույն օրը`ժամը 14.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել` 17.20-ին: Այրվել է Մ. Մարգարյանին պատկանող տան բակում պահեստավորված 800 հակ անասնակերը: