ՀԺԱՄ-ն էլ միացավ դատապարտողներին
Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀԺԱՄ կուսակցությունը` դատապարտելով երկու օր առաջ կառավարության շենքի դիմաց ոստիկանների ու «Ժառանգության» անդամների միջև տեղի ունեցած քաշքշուկը:
«ՀԺԱՄ կուսակցությունը խստորեն դատապարտում է 2011թ. մարտի 3-ին ոստիկանության ուժերի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև մյուս խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված հակաօրինական գործողությունները: Ժողովրդավարության կարևորագույն հիմքերից մեկը քաղաքացիների խոսքի ազատությունն է, որը կարող է դրսևորվել նաև խաղաղ ցույցերի և հանրահավաքների միջոցով:
Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը ոչ միայն հակասում է ՀՀ օրենքներին, այլև խոչընդոտում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ժողովրդավարության կայացմանը: ՀԺԱՄ կուսակցությունը սթափության կոչ է անում բոլոր պատկան մարմիններին և հույս հայտնում, որ միջադեպը կդառնա նրանց քննության առարկա, իսկ բոլոր մեղավորները կարժանանան խստագույն պատիժների»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին