Վիրավորական գովազդ. Իրանը սպառնացել է արգելել «Սամսունգի»-ի արտադրանքը

17:50 03/02/2012 » Աշխարհում

Վիրավորական գովազդ. Իրանը սպառնացել է արգելել «Սամսունգի»-ի արտադրանքը



Իրանի իշխանությունները վիրավորական են անվանել «Սամսունգ» պլանշետները գովազդող նոր հոլովակը, որը պատրատվել է իսրայելական «Hot» կաբելային օպերատորի կողմից: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն` հղում անելով իրանական «Press TV» հեռուստաընկերությանը:

Գովազդային հոլովակում հայտնի հեռուստաշոուի 4 դերասաններ կանացի հագուստով ժամանում են Իրան, որտեղ էլ սրճարաններից մեկում հանդիպում են իսրայելական քաղաքական հետախուզության գործակալին, ով պլանշետով սերիալ դիտելիս է լինում: Երբ Մոսսադի գործակալը փորձում է ցույց տալ պլանշետը դերասաններին, նրանցից մեկը դիպչում է պլանշետի անանուն հավելվածին~ պայթեցնելով հետևում գտնվող միջուկային կայանը: Գովազդի վերջում կադրից դուրս ձայնը բացականչում. «Ինչպե՞ս թե, ևս մեկ հանելուկային պայթյուն Իրանում»:

Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արսալան Փաթհիպուրն հայտարարել է, թե գովազդային հոլովակում Իրանը ներկայացվում է որպես պրիմիտիվ հասարակություն, այնինչ Իսրայելը` որպես գերտերություն, որին հեշտորեն հաջողվում է ոչնչնացնել միջուկային էլեկտրակայաններն ու սպանել ոլորտի մասնագետներին:

Իրանցի պաշտոնյան հավելել է, թե «Սամսունգ» ընկերությունն Իսրայելի թելադրանքով է պատրաստել հոլովակը, հաշվի չառնելով Իրանի հետ ունեցած մեծածավալ գործարքները:

Իսրայելական մամուլն, իր հերթին, փոխանցել է «Սամսունգ»-ի պատասխանը, որտեղ նշվում է, թե ընկերությունն առնչություն չունի հոլովակի պատրաստման հետ ` ողջ պատասխանատվությունը բարդելով իսրայելական կաբելային օպերատորի և «Սամսունգ»-ի իսրայելական մասնաճյուղի վրա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց