Հաքերները գաղտնազերծել են ՀԴԲ-ի ու Սքոդլանդ-Յարդի հեռախոսազրույցները

10:05 04/02/2012 » Հասարակություն

Հաքերները գաղտնազերծել են ՀԴԲ-ի ու Սքոդլանդ-Յարդի հեռախոսազրույցները

«Anonymous» հաքերների խումբը համացանցում տեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Սքոդլանդ-Յարդի աշխատակիցների հեռախոսային բանակցությունները: Դրանցում քննարկվում են հաքերներին սպասվող ձերբակալությունների ծրագրերը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

ՀԴԲ-ի և ոստիկանության աշխատակիցներն այդ հեռախոսազրույցներում ասել են, որ իրենց հաջողվել է հետևել Anonymous-ին ու հանցանշաններ հավաքել: Հետաքննությունների բյուրոյում հաստատել են իրենց բազայի վրա հաքերային հարձակման փաստը և հաղորդել, որ մեղավորները փնտրվում են:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց