Կապիկներին տաքանալու համար գինի են խմեցնում

10:02 04/02/2012 » Հասարակություն

Կապիկներին տաքանալու համար գինի են խմեցնում

Կարագանդա քաղաքի կենդանաբանական այգում կապիկներին սկսել են գինի խմեցնել: Մասնագետների խոսքով, նման որոշում կայացվել է նրանց տաքացնելու և իմունիտետը բարձրացնելու համար:

Ըստ մասնագետների, գինին կենդանիներին դուր է եկել, և նրանք մեծ հաճույքով են այն խմում: Ամեն կապիկի օրական մինչև 50 գրամ խմիչք են տալիս: Գինին լցնում են ափսեների մեջ և ավելացնում խնձոր, կիտրոն և շաքար: Այս օրերին ջերմաստիճանը Կարագանդայում -38 աստիճան է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց