Ջեքսոնի բժշկի հետ նույն խցում է նաև Ջենեթ Ջեքսոնի նախկին ամուսինը

19:50 06/02/2012 » Հասարակություն

Ջեքսոնի բժշկի հետ նույն խցում է նաև Ջենեթ Ջեքսոնի նախկին ամուսինը

Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեյը, որը բոլորովին վերջերս ազատազրկման դատապարտվեց, այժմ գտնվում է այն նույն խցում, որտեղ իր պատիժն է կրում նաև Ջեքսոնի քրոջ` Ջենեթ Ջեքսոնի նախկին ամուսինը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Ավազակային հարձակման և թմրանյութերի տարածման համար ազատազրկված Ջեյմս ԴեԲարժը ամուսնացել էր Ջնեթի հետ 1984-ին, իսկ ահա 1985-ին նրանք ամուսնալուծվել են: Նա ասել է, որ, թեպետ իրենք քիչ ժամանակ են ամուսնացած եղել, բայց ինքը Մայքլին շատ լավ է վերաբերվել:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսի 25-ին, 51 տարեկան հասակում, Լոս Անջելեսում: Իսկ նախորդ տարվա նոյեմբերի վերջին ամերիկյան դատարանը նրա անձնական բժշկին դատապարտեց 4 տարվա ազատազրկման` ոչ միտումնավոր սպանության համար:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց