Ռուբեն Մաթևոսյան. Կյանքում իմ առաջին սերը եղել է երգը

12:38 06/02/2012 » Հասարակություն

Ռուբեն Մաթևոսյան. Կյանքում իմ առաջին սերը եղել է երգը

Փետրվարի 7-ին Երևանում` Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 70 և բեմական գործունեության 50 ամյակներին: Համերգին մասնակցելու են երաժշտական տարբեր անսամբլներ, երգիչ-երգչուհիներ, լինելու են նաև պրեմիերաներ: Այս մասին ասուլիսում ասաց համերգի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:

«Ես ինձ 70 տարեկան չեմ պատկերացնում: Այդքան ապրել եմ, բայց հազար ու մի այդքան կյանք եմ ապրել յուրանքանչյուր երգ կատարելիս»,- ասաց ասուլիսին ներկա Ռ. Մաթոսյանը: Նա նշեց, ու այդ 50 տարիների ընթացքում մոտ 900 երգ է կատարել ու ընդգծեց. «Կյանքում իմ առաջին սերը եղել է երգը»:

«Համերգը լինելու է իմ զեկույցը իմ հանդիսատեսին, այսինքն` պետք է զեկուցեմ իմ երաժշտասերին իմ կատարածի մասին: Ես երջանիկ եմ, որ ինձ իրավունք է վերապահվել երգել հայ հոգու համար: Այդ հոգին ինձ համար շատ գնահատելի է ու թանկ: Չլիներ այդ հոգին, չէր լինի իմ զգացմունքները` բողոք, սեր, նվիրվածություն»,- ասաց երգիչը:

Արվեստագետն ասաց, որ իր կատարած երգերը բացի հայ հանդիսատեսի ծափահարություններից, արժանացել է նաև օտարազգիների ծափահարություններին, ինչի համար շատ երջանիկ է. «Այսինքն, իմ միջոցով գնահատվում է հայ արվեստը: Ես երջանիկ արվեստագետ եմ»:
Նա նշեց, որ բոլոր երգերը եղել են նպատակային` քարոզել են սեր, գովերգել հայ կնոջը, մորը, հայրենի երկիր Հայաստանը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց