Բանկերը տեխնիկական զննման կտրոններ չեն տրամադրում

12:50 07/02/2012 » Հասարակություն

Բանկերը տեխնիկական զննման կտրոններ չեն տրամադրում

Panorama.am-ը բազմաթիվ վարորդներից ահազանգ է ստացել այն մասին, որ հայաստանյան բանկերը ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ չեն տրամադրում` պատճառաբանելով, որ իրենց տրամադրված չափաբաժինը սպառվել է, իսկ նոր քանակություն ստանալու համար արդեն դիմել են պատկան մարմիններին:

«Երեկ` ողջ օրվա ընթացքում, այցելել եմ տարբեր բանկեր` տեխզննման կտրոն ձեռք բերելու նպատակով: Բանկում ասում են, որ իրենց տրամադրված կտրոնները սպառվել են, և որ մոտակա շաբաթների ընթացքում նոր չափաբաժին են ստանալու: Եթե պետավտոտեսուչը տեխզննման կտրոնի բացակայության պատճառով ինձ 50 հազար դրամի չափով տուգանի, ո՞վ է պատասխան տալու»,-մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Նշենք, որ մեր հարցմանն ի պատասխան` որոշ բանկերում հաստատեցին, որ իրենց տրամադրված տեխզննման կտրոնները սպառվել են և դժվարացան նշել, թե երբ կստանան նորերը:

Խնդրի վերաբերյալ Panorama.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Տեղեկացրեցին, որ ավելի ուշ կպատասխանեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ կառավարության նիստում հայտարարվել էր, որ 7 առևտրային բանկերին մոտ 70 հազար տեխնիկական զննման կտրոններ են տրամադրվել` մեքենաների տեխզննման գործընթացը պարզեցնելու և հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց