Հունաստանը պատ է կառուցում Թուրքիայի հետ սահմանին

08:27 07/02/2012 » Հասարակություն

Հունաստանը պատ է կառուցում Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանի հատվածներից մեկում սկսել է պաշտպանական պատի կառուցումը, որպեսզի կրճատի անօրինական ներգաղթյալների թիվը Եվրոպա, հայտնում է «Վեստի.ռու» կայքը: Պատի երկարությունը 10 մետր է լինելու, բարձրությունը՝ 2,5 մետր: Պատի վրա երկշարք փշալար կամրացնեն ու կտեղադրեն 24 տեսախցիկ:

Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ միգրանտները Հունաստանը վերածել են Եվրամիության երկրներ մտնելու դարպասի: Մասնավորապես, 2011 թվականին հույն-թուրքական սահմանին ձերբակալվել է շուրջ 55 հազար անօրինական ներգաղթյալ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց