Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից

10:15 08/02/2012 » Տարածաշրջան

Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից

«Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից»,- այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է իրավապաշպան Ինտիգամ Ալիևը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ի. Ալիևն այդ հայտարարությունն արել է Թբիլիսիում տեղի ունեցած՝ «Հարավային Կովկասում հավաքների և միությունների ազատությունների» թեմայով  քննարկման ժամանակ:

«Ադրբեջանի իշխանությունը վախենում է քաղաքացիների ակտիվությունից: Քանի որ իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա: Նա հասկանում է, որ եթե հասարակությանը տրվի ազատություն, որին նա ձգտում է, դա կլինի իշխանության վերջը»,- նշել է Ալիևը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց