Հնդկաստանում վթարի հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել

11:35 08/02/2012 » Աշխարհում

Հնդկաստանում վթարի հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման արդյունքում 26 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով տեղի հեռուստաընկերություների տարածած տեղեկություններին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ավտոբուսը հարսանեկան արարողության հյուրերի է տեղափոխել, երբ բախվել է մայրուղով բարձր արագությամբ ընթացող բեռնատարին: Զոհվածներից բացի, կան վիրավորներ, որոնցից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Վթարի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց