Սևանում խեղդվածները հորեղբոր որդիներ են

19:53 08/02/2012 » Հասարակություն

Սևանում խեղդվածները հորեղբոր որդիներ են

Այսօր տեղեկացրել էինք, որ Սևանա լճում երկու տղամարդ է խեղդվել: Երեկ Սևանա լճից դուրս են բերվել 1978 թ. ծնված Տիգրան Ավոյանի և 1968 թ. ծնված Մելսիկ Ավոյանի դիերը: Նրանք հորեղբոր որդիներ են:

Ինչպես հայտնում է ԱԻՆ արտակարգ ալիքը, ջրահեղձվածները Նորատուս գյուղի բնակիչներ են: Առայժմ հայտնի չէ, թե նրանք ինչ նպատակով են լիճ գնացել: Նորատուսի գյուղապետարան մեր զանգերը մնացին անպատասխան:
Նշենք, որ համայնքը գտնվում է Գավառ 5 կմ հեռավորության վրա Սևանա լճի հարավ-արևելյան ափին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց