ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչի հեղինակած գիրքն  Իրանում «Տարվա գիրք» մրցանակն է ստացել

19:06 08/02/2012 » Տարածաշրջան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչի հեղինակած գիրքն Իրանում «Տարվա գիրք» մրցանակն է ստացել

Թալիշների վերաբերյալ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչի հեղինակած գիրքն Իրանում «Տարվա գիրք» մրցանակն է ստացել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության` ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հեղինակած «Թալիշական ժողովրդական ավանդություններ և հեքիաթներ» գիրքն Իրանում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ իրանագիտության ոլորտի ուսումնասիրությունների բաժնում ստացել է տարվա գիրք մրցանակը:

Հիշեցնենք, որ սույն գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2011թ. նոյեմբերին Երևանում կայացած թալիշագիտական 2-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց