Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

10:18 08/02/2012 » Հասարակություն

Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Ժամը 10.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում հանրապետության ողջ տարածքում: Չնայած դրան` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գիշերվա սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բուքի պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Աշոցք, Արագած-Սպիտակ, Ղափան-Մեղրու լեռնանցք ճանապարհահատվածները:

Բոլոր ուժերը մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց